«Մի սնվեք ուրիշի ցավով, այն սպառվելու հատկություն ունի». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի սնվեք ուրիշի ցավով, այն սպառվելու հատկություն ունի։

Գրեթե համոզված էի, որ մեր հասարակությունում տեղ չունի ուրիշի ցավով ուրախանալու մոլագարությունը։
Համոզմունքս ինձ համար շատ հիմնավորումներ ուներ։ Հավատք, ավանդույթներ, հազարամյակների մշակույթ և այլն։
Պարզվեց քարե հիմնավորումներս փշրելու ցանկացողներ հայտնվեցին։

Մոլագարների մի խումբ ուրախանում է իր հետ տարբեր հարցերում համաձայնություն չունեցող անձանց մահով։ Սրանց համար բացառություններ չկան անգամ սեփական հարազատների շրջանում։

Մոլագարության մեկ այլ տեսակ է, երբ իբր թե ցավում են, անգամ մասնակցում են անհրաժեշտ արարողությունների, բայց միայն մեկ պատճառով՝ ցավը տեսնելու, դրանով սնվելու համար։

Սրանց հոգին էլ հանգիստ չի գտնելու։

Ես շարունակում եմ համոզված մնալ, որ սրանք մեր հասարակության տարրերը չեն։

Ինձ չխաբեք, որ դրանք ժողովուրդն են։ Իմ ժողովուրդն այլ էր և է։ Դրանք ներմուծված մոլագարներ են, ուզում են ինձ ու քեզ համոզել, որ ատելությունը ճիշտ սնունդ է։

Հիմա մեկ խնդիր ունեմ, սրանց ծագումնաբանությունը հասկանալ ու քայլեր անել դրանց մեր հասարակությունից վռնդելու ուղղությամբ։

Ու մի հետաքրքիր փաստ էլ, դավաճանը, ցավով սնվողը, անհայրենիքը պատահական զուգադիպության ունենում են նույն տխմար մտքերն ու կեղծ հայացքները»։

Մի սնվեք ուրիշի ցավով, այն սպառվելու հատկություն ունի։

Գրեթե համոզված էի, որ մեր հասարակությունում տեղ չունի ուրիշի…

Posted by Karen Avagyan on 2020 թ. նոյեմբերի 23, երկուշաբթի

Տեսանյութեր

Լրահոս