«Տղերք, Երևանի փողոցներում այդ երեխաների դեմ «ռեմբո» մի խաղացեք», Մհեր Մկրտչյանը՝ ոստիկաններին

Ազատության հրապարակում շարունակվում է «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքը, որին մասնակցում է նաև «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը։

Դիմելով Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, Մհեր Մկրտչյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին  հաջողվել է ստեղծել միայն մեկ բան՝ պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ։

«Բրավո, հաջողվեց։ Բայց ես համոզված եմ մի բանում՝ այս ատելությամբ լցված վիճակի մեջ,  իրարից զզվելով վիճակի մեջ, մենք ոչ մի հաղթանակի չենք հասնի, սա շատ վտանգավոր բան է։ Վերջում էլ մի ուղերձ մեր ոստիկաններին՝ տղերք, Երևանի փողոցներում «ռեմբո» մի խաղացեք, այդ երեխեքի դեմ «ռեմբո» մի խաղացեք, որովհետև դուք շատ երիտասարդ եք ու դեռ չեք հասցրել Համաշխարհային պատմությունը լավ ուսումնասիրել, որովհետև վաղը, կամ մի օր հենց դուք շատ խեղճացած բացատրություններ եք գրելու»,- եզրափակեց Մհեր Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս