Բաժիններ՝

Փորձարկումների վերջին փուլում է Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքը

Հայաստանում մշակվել է թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական օրինակը, որը փորձարկումների վերջին փուլում է:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա հիշեցրել է, որ 2020-ի ապրիլին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես է եկել թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում COVID-19 տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։

Արշակյանը լուսանկարներ է հրապարակել և նշել, որ ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների վերջին փուլում է, ինչպես նաև վերջնական տեսքը:

Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծն իրագործվել է ամերիկյան

NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28-ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։

Հակոբ Արշակյանը շեշտել է, որ սարքի վերջնական տարբերակը պատրաստ կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս