Ձերբակալված են շուրջ 3 տասնյակ դաշնակցականներ. Yerkir.am
Երեկ և այսօր իրականացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների թվում են նաև բազմաթիվ դաշնակցականներ։ Yerkir.am-ին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ այս պահին ոստիկանության տարբեր բաժանմունքներում և մեկուսարաններում են կուսակցության շուրջ 3 տասնյակ անդամներ, որոնց թվում են Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան վերջին պատերազմի մասնակից, նաև վիրավորված կամավորներ, սփյուռքահայ երիտասարդներ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ։