Մանվելը մահացավ՝ տեսնելով ազգի գլխին եկած պատմությունը, Մեղրիի այն հատվածը, որը նվիրատվությամբ տրվեց թշնամուն. Աշոտ Մինասյան

«Կա այսպիսի մի խոսք. ասում է՝ ծառի կտրվելուց հետո են իմանում բնի հաստությունը: Եվ այս պարագայում մենք ունենք այն, ինչի ականատեսն ենք այսօր բոլորս, որ գեներալ Մանվելի մահանալուց հետո մենք բոլորս հասկանում ենք, թե ինչքան հզոր կերպար է եղել Մանվելը՝ մեր ազգի հերոսը, մեր Արցախի հերոսը»,-. ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց  «Սիսական»  ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը:

«Մանվելը մահացավ, տեսնելով իր ազգի գլխին եկած այս ամբողջ պատմությունը, այս կորցրած հայրենիքը, այս կորուսյալ Արցախ աշխարհը, Մեղրիի այն հատվածները, որ այսօր, կարող եմ ասել, նվիրատվությամբ տրված են մեր թշնամուն:

Ես կարծում եմ՝ Մանվելը՝գեներալը, միակը չէր, և շատ են լինելու այն տղաները, որոնք չեն դիմանալու այս ցավին: Այս ցավը շատ մեծ ցավ էր մեր ազգի համար, նաև ցավ է, որ գեներալը չդիմացավ այս ցավին»,- նշեց Աշոտ Մինասյանը:

Նա պատմեց, որ գեներալին վերջին անգամ հանդիպել է Շուշիում. «Շուշիում իր վատանալուց մի քանի օր առաջ հրավիրել էր իր մոտ, նստել ենք-զրուցել, խորհրդակցել, քննարկել»:

Հարցին, թե ինչ մտորումներ է ունեցել Արցախի հետ կապված՝ «Սիսական» ջոկատի հրամանատարը պատասխանեց. «Ինքը շատ լավատես էր. հույս էր տածում, որ հավաքվելու ենք, ազգը ոտքի է կանգնելու, փրկելու ենք այն ամենը, ինչ հնարավոր է: Ցավոք սրտի, ապիկար իշխանության պատճառով չկայացավ այն, որ պետք է ունենայինք»:

Տեսանյութեր

Լրահոս