Մոլդովայի ընտրված նախագահը չի ճանաչել Մերձդնեստրի համար ռուսաստանյան գազի պարտքը
Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն հայտարարել է Մերձդնեստրում հակամարտության խաղաղ լուծման մասին, հայտարարելով ռուսաստանյան գազի դիմաց նրա պարտքից Քիշնեւի հրաժարվելու մասին:
«Ուկրաինսկայա պրադավա»-ին տված հարցազրույցում Սանդուն ասել է. «Մերձդնեստրին աջակցում է Ռուսաստանը: Այդ թվում եւ անվճար գազի մատակարարումներով, եւ շատ ու շատ միջոցներով: Այդ խնդիրները մենք կքննարկենք եւ կլուծենք Ռուսաստանի հետ: Մոլդովան չի ճանաչում Մերձդնեստրի պարտքը ռուսաստանյան գազի մատակարարման դիմաց»:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ պետք է գտնել միայն մերձդնեստրյան հակամարտութան խաղաղ լուծում:
«Ես հավատում եմ, որ մի անգամ կընձեռվի, այդ թվում նաեւ աշխարհաքաղաքական հնարավորություն՝ Մոլդովայի վերամիավորման համար, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Դա պետք է լինի այն որոշումը, որն ընդունելի կլինի ամբողջ Մոլդոնավայի համար: Դեռ ավելին, ես վստահ եմ, որ դա պետք է լինի Մոլդովայում մշակված գործողությունների ծրագիր, որը համաձայնեցվել է բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության հետ»,-հայտարարել է Սանդուն:
Ընտրված նախագահն ասել է, որ չի պաշտպանում այն տարբերակները, որոնք առաջարկել է Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ սոցիալիստների իր կուսակցության հետ: «Որովհետեւ նրանք հստակ առաջարկություններ չեն էլ արել, բայց խոսել են ֆեդերալացման մասին: Վստահ եմ, որ մենք կգտնենք հակամարտության լուծման ձեւաչափը: Եվ այն պետք է ներառի ռուսաստանյան զորքերի ամբողջական դուրսբերումը Մոլդովայի տարածքից: Մենք այդ մասին միշտ խոսել ենք, եւ մենք այդ մասին խոսելու ենք նաեւ հետագայում»,-հավելել է Սանդուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: