Բաժիններ՝

Սյունիքում ոստիկանները մեծ քանակությամբ Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Աշտարակում բնակվող 25-ամյա մի երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան։

Հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 105 հատ փամփուշտով, տարբեր տիպի 16 նռնակ, որոնցից 14-ը՝ պայթուցիչով, սվին-դանակ, թղթադրամի նմուշներ, ակցիզներ և այլն։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Զենք-զինամթերքը վերցվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Պարզվել է, որ զենք-զինամթերքը բերվել է Արցախից։ Հարգելի քաղաքացիներ, կրկին հորդորում ենք Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30