ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/126175667_979218262584542_3620116533000721349_n.jpg)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են ՀՀ ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում: