«Մեսսիի հետ խաղալը կյանքի նվեր է»․ Պեդրի
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին:
«Դուք չեք կարող ընտելանալ Լեոյի շարժումներին: Եվ ոչ միայն նրան, այլև ամբողջ թիմի գործողություններին:
Մեսսին, կարծես, անում է այն, ինչ ցանկանում է: Ամենազարմանալին այն է, երբ նա անցնում է երկու-երեք խաղացողի և գոլ է խփում: Իհարկե, դա տպավորիչ է: Նախկինում ես նրան տեսնում էի հեռուստատեսությամբ կամ խաղերում, բայց հիմա նա խոսում է ինձ հետ:
Ես երազում էի խաղալ նրա կողքին: Սա այն նվերն է, որն ինձ տվել է կյանքը»,- ասել է Պեդրին:
Սիրարփի Աղաբաբյան