Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 12 ոստիկան է զոհվել զինյալների հարձակման հետևանքով

Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Բադախշանի նահանգում գրոհի հետեւանքով զոհվել է առնվազն 12 ոստիկան, ներառյալ հրամանատարը: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը: Ինչպես հեռուստաալիքին հայտնել են Աֆղանստանի անվտանգության ուժերի աղբյուրները, եւս առնվազն 10 մարդ է տուժել այդ հարձակման հետեւանքով, որը տեղի է ունեցել լույս նոյեմբերի 17-ի գիշերը:

Ենթադրվում է, որ «Թալիբան» արմատական շարժման զինյալները գրոհել են իրավապահների պոստի վրա: «Թալիբան»-ից առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որը, ըստ վերջին տվյալների, վերահսկում է երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ, Աֆղանստանում իր ազդեցությունն է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: Քատարի մայրաքաղաք Դոհայում սեպտեմբերի 12-ին Աֆղանստանի կառավարության եւ «Թալիան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս