«Բա քո շահը ո՞րն է, ով իմ հայ ժողովուրդ». Դավիթ Մաթևոսյան

ԵՊՀ ուսխորհրդի նախագահի նախկին տեղակալ Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` РБК-ին տված հարցազրույցի այն հատվածին, որում վերջինս ասում է, որ իր երկրի համար ձեռնտու չէ, որ հիմա Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից ու նրա փոխարեն իշխանության գան ազգայնական ադրբեջանաֆոբները։

«Ալիևը РБК-ին տված հարցազրույցում ասում ա, որ Ադրբեջանի շահերից չի բխում, եթե Հայաստանում նոր հեղափոխություն լինի ու իշխանության գան «ազգայնական-ադրբեջանաֆոբները»:

Եկե՛ք մի պահ հասկանանք, թե խի ա Ալիևը այսպես մտածում:

Պատկերացրե՛ք ձեզ Ալիևի տեղում (Աստված հեռու պահի, իհարկե):

Նստած մտածում ես, թե ինչը կարա Հայաստանին դարձնի անհարմար մրցակից: Գալիս ես այն մտքին, որ Հայաստանի դիմադրողականությունը մեծ հաշվով կախված է երեք գործոնից.

1. Հայ-ռուսական իդեալական հարաբերություն
2. Կոմպետենտ և աշխատունակ հայկական իշխանություն
3. Իշխանության շուրջ մոբիլիզացված հասարակություն

Իսկ ի՞նչ ունի Հայաստանը հիմա՝

1. Հայ-ռուսական հարաբերությունները խայտառակ վիճակում են: Ռուսական բոլոր հեռուստաալիքները, խոսնակները Նիկոլ Փաշինյանին քարը քարի վրա չեն թողնում:
2. Հայկական իշխանությունը ծայրահեղ ոչ կոմպետենտ ա
3. Հասարակությունը ծայրահեղ հիասթափված ա իշխանությունից: Կա անվստահության մթնոլորտ և բևեռացում:

Նույնիսկ պաշտոնական ամենաանմեղ լրահոսը մարդկանց մոտ վստահությունը չի ներշնչում:

Սա հաշվելուց հետո հասկանում ես, որ քո շահերից չի բխում, որ Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը Հայաաստանում:

Ի՞նչ կարաս անես դրա համար: Կարաս Փաշինյանին մի թեթև բոնուսներ տաս, որը ինքը իր ժողովրդի վրա վաճառի որպես մեծ հաղթանակ: Օրինակ, Քարվաճառի հանձնումը կարաս 10 օրով հետաձգես: Կարաս վերջում մի հատ էլ կոնֆետ տաս, մենակ թեպահպանես այն բինգոն, որը դու նույնիսկ ամենալավ երազում չէիր տեսնի:

Հիմա եկե՛ք Ալիևին թողնենք մի կողմ: Ալիևի շահը պարզ ա:

Բա քո շահը ո՞րն ա, այ ո՛վ իմ հայ ժողովուրդ:

Փաշինյանը մնում ա, որ ի՞նչ անի:

Քո ո՞ր շահն ա բավարարվում իր մնալով»:

Տեսանյութեր

Լրահոս