ԱՆ խոսնակը հաստատում է Միքայել Մինասյանի հայտնած թվերից մեկը, երկրորդը՝ պարզ է դառնում, որ Մինասյանի հայտնած մյուս թվերն էլ են լրիվ խելքին մոտ․ Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լեզվի երկարությունը սովորաբար վկայում է ուղեղի փոքրության մասին։
Օրինակ՝ առողջապահության նախարարի խոսնակի վերջին գրառումը դիտարկեմ, որտեղ նա Միքայել Մինասյանի հրապարակած զոհերի և անհետ կորածների թիվն անվանում է «լկտի սուտ»։
Այնուամենայնիվ իր բերած փաստերից հասկանալի է դառնում, որ ՄՄ-ի հրապարակած առնվազն մեկ թիվը շատ ստույգ է, իսկ մյուսները՝ գուցե նույնիսկ ավելի շատ լինեն, քան նա է գրել։
Տեսե՛ք, թե ինչ է գրում խոսնակը. «Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ»:
Նախ՝ ՄՄ-ն ասել է. «2250 զոհված և հերձված»:
ԱՆ խոսնակը «հերձված» բառը փոխարինել է «փորձաքննվել» բառով։ Այսինքն՝ ՄՄ-ի ասած 2250-ը այս պահի դրությամբ արդեն 2317 է (նույնիսկ ավելի շատ, քան Մինասյանն է ասել) դարձել։
Չփորձաքննված (չհերձած) դիերի մասին «հերքումը», մեղմ ասած, տարօրինակ է, որովհետև փոխանակումն արդեն սկսվել է և նորերը գալիս են։
ԲԱՅՑ ԱՎԵԼԻՆ…
Զոհվածների մի զգալի մասը արցախցիներ են, որոնք զոհվել են Արցախում և թաղվել են Արցախում։ Մի մասը՝ նույնիսկ առանց հերձվելու, որովհետև դրա ժամանակը չի եղել, հոսպիտալներն ու հիվանդանոցները վիրավորներով խեղդված են եղել։ Նրանց մարմինները, բնականաբար, չէին բերելու ՀՀ փորձաքննության, հետո հետ տանեին Արցախ, դրա ո՛չ իմաստը, ո՛չ հնարավորությունը չկար։
Այսինքն՝ ԱՆ խոսնակը խոսում է և կարող է խոսել ՄԻԱՅՆ ՀՀ-ում գրանցված կորուստների մասին։
Այսպիսով սույն երկարալեզու, բայց փոքրուղեղ կերպարը նախ՝ հաստատում է ՄՄ հայտնած թվերից մեկը, երկրորդը՝ պարզ է դառնում, որ ՄՄ հայտնած մյուս թվերն էլ են լրիվ խելքին մոտ։
Էս են Նիկոլի կադրերը։ Սրանք դեռ փորձում են մեզ համոզել, որ երկիր կարող են կառավարել։
#հորքուրիԳանդիկներ
#նիկոլսիքտիր»։