Բաժիններ՝

«Ցավալի է, որ վերջին տարիներին նրան շատ փորձություններ բաժին հասան»

Հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ նրա տան մոտ հնարավոր է հուշատախտակ տեղադրվի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը հայտնել է, որ դերասանի պատվին ինչ-որ բան վերանվանելը կախված կլինի ստացվող առաջարկներից:

«Ցավալի է, որ վերջին տարիներին նրան շատ փորձություններ բաժին հասան, սակայն Ջիգարխանյանը ցնցող, մեծագույն դերասան է… Ոչ մի դեր չուներ, որի համար երբևէ կարելի լիներ ամաչել», – ասել է Գերասիմովը։

Վերջինս նշել է, որ իրեն բախտ է վիճակվել աշխատել դերասանի հետ նույն թատրոնում և երբեմն էլ՝ նույն բեմում:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14-ի լուսաբացին` կյանքի 86-րդ տարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30