«Մեր ազգը հիմա` էս ամենավճռական ժամերին գիտե՞ք ինչով է զբաղված». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ապշած եմ: Փաստորեն մեր ազգը հիմա` էս ամենավճռական ժամերին գիտե՞ք ինչով է զբաղված: Գնում է Դադիվանքին հրաժեշտ տալու: Պատկերացնու՞մ եք: Փոխանակ պայքարեն, գնում են Վանքի պատերի տակ լացելու:
Ի՞նչ ասեմ, ժողովուրդ ջան: Ուրեմն դու արժանի չես Դադիվանք ունենալու: Քոնը Դադիվանքի մասին լացակումած երգերն են…
Ու, եթե կարծում ես, որ ես սխալ եմ, իսկ դու ճիշտ, ուրեմն իմացիր, որ ազգային խայտառակությանն ու աղետին մնացել է 2 օր»: