Կապիտուլյացիա ընդունած ղեկավարի կառավարման ամեն ժամ լրացուցիչ ամոթ է ու խարան պետության գլխին. պետք է հեռանա՛. Երվանդ Վարոսյան

Իրավաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն սենց` պատերազմն անխուսափելի էր, թե անխուսափելի դարձվեց, պատերազմին պատրաստվել էինք, թե չէինք պատրաստվել, կլուբնիկն էր բանակ մտել, թե ելակը, նախկինները թալանեցին, թե չէ, Սու 30-ները պետք էին, թե պետք չէին, բանակցային գործընթացը տապալվեց, թե փայլուն էր, մենք դիվանագիտություն ունենք, թե չունենք, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները փայլուն էին, թե աննախադեպ վատ, գիտեինք, որ թշնամին օգոստոսից զորահավաք է անում, թե չգիտեինք, դա իմանալով մենք էլ զորահավաք սկսեցինք, թե խառն էինք` մարդ էինք կալանավորում, պատերազմի ընթացքում մեզ խաբում էին, թե ճիշտն էին ասում, Արծրունն իր անվամբ ճիշտ երդվեց, թե սուտ, պատերազմի ընթացքում զորահավաք իրականացվեց, թե ձև էր միայն, Լոռու մարզպետի «գունդը» մարտական գործողությունների վայր հասավ, թե մնաց Ապարանի «Գնթունիկում», Շուշին գրավվեց, թե հանձնվեց…

ՄԵԿ Է` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ԵՐԿՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ…

Նման պայմաններում, այս պահին էլ ոչինչ չկա քննարկելու, բացի նրանից, որ այդ ղեկավարը ժամ առաջ պիտի հեռանա։ Կապիտուլյացիա ընդունած ղեկավարի կառավարման ամեն ժամ լրացուցիչ ամոթ է ու խարան պետության գլխին, Հայաստան լինի, թե Ֆարերյան կղզիներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30