ՊՆ-ն նոր հեռախոսահամար ունի գերեվարված կամ գտնվելու վայրն անհայտ անձանց տվյալները ճշտելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/Shushan-Stepanyan.jpg)
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նոր հեռախոսահամարներ, որոնցով ճշգրտվում են մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալները:
«Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման համար ձևավորված հանձնաժողովում գործում են թեժ գծի 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարները»,-տեղեկացնում է նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը: