«Բանակցային ճանապարհով կարելի է մի քիչ ավելին ստանալ, բայց դա չեն կարող անել ոչ Նիկոլը և ոչ էլ Զոհրաբ Մնացականյանը». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փոխզիջումը 50/50-նն է: Մենք փորձում էինք պահել 100 տոկոսը կամ անդադար բանակցելով ժամանակ ձգել: Չստացվեց, և Կարսի 1920-ի անկումից ուղիղ 100 տարի անց մենք ունեցանք մեր պատմության ամենասարսափելի էջը:

Նիկոլը գլխիկոր ստորագրել է մի թղթի տակ, որի կապիտուլյացիային մոտ է, իսկ եթե ավելի ռեալ նայենք, մենք պահել ենք մեր երազածի 20 տոկոսը, այն էլ՝ առանց կարգավիճակի:

ԲԱՅՑ: Ես հավատում եմ, որ այդ 20 տոկոսը կարելի է և պետք է շտկել բանակցային գործընթացում, որը սակայն չի կարող անել արտաքին քաղաքական այս թիմը և այս իշխանությունը:

ԱՅՈ, բանակցային ճանապարհով կարելի է մի քիչ ավելին ստանալ, բայց դա չեն կարող անել ոչ Նիկոլը և ոչ էլ Զոհրաբ Մնացականյանը:

Լուսանկարում՝ տեսարան Քարվաճառից, երեկ եմ նկարել»։

Տեսանյութեր

Լրահոս