Բաժիններ՝

Եվրո-2020-ի մասնակից վերջին 4 հավաքականները ևս հայտնի են

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բոլոր մասնակից հավաքականները հայտնի են:

Եվրո-2020-ի որակավորման վերջին փուլի արդյունքում հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնության ուղեգիր են նվաճել նաև Հյուսիսային Մակեդոնիան, Շոտլանդիան, Սլովակիան և Հունգարիան:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը:

Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս