Բաժիններ՝

Հայկ Մարտիրոսյանը անհաջող հանդես եկավ Speed Chess Championship-ի 1/8 եզրափակիչում

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը անհաջող հանդես եկավ Speed Chess Championship-ի 1/8 եզրափակիչում:

Հայ գրոսմայստերը այս փուլում մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ, մրցաշարի գործող չեմպիոն Հիկարու Նակամուրայի հետ: Մարտիրոսյանը ընդհանուր հաշվարկում զիջեց 5:21 հաշվով:

Նախօրեին էլ Chess.com կայքի կազմակերպած մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանն ուժերը չափեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտության մատնեց 14:11 ընդհանուր հաշվով: Հաջորդիվ Արոնյանը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Chess.com կայքի 2020 Speed Chess Championship-ին մասնակցում են 16 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը լքում է պայքարը։ 2020 Speed Chess Championship-ի մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոմնայշչին, Անիշ Գիրին և մի շարք այլ հանրահայտ շախմատիստներ։ 1/8 եզրափակիչի որոշ մրցախաղեր արդեն կայացել են․ մասնավորապես Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս