Բաժիններ՝

Էրդողանը շարունակում է լռեցնել այլախոհ քաղաքացիներին

Թուրքիայի Անթալիա քաղաքում հարցազրույցի ժամանակ իր կարծիքը հայտնած քաղաքացին՝ Իսմայիլ Դեմիրբաշը, բանտարկվել է՝ խոսքում իշխանություններին և երկրի տնտեսության ընթացքը քննադատելու համար։

Ըստ թուրքական GazeteDuvar լրատվական կայքի տեղեկությունների, Իսմայիլ Դեմիրբաշը դեռևս հոկտեմբերի 23-ի հարցազրույցի ժամանակ իր խոսքում քննադատական նախադասություններ է հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի վերաբերյալ։ Ընդամենը մեկ օր անց, ոստիկանները ներխուժել են նրա տուն և բերման ենթարկել։ Դեմիրբաշը դատական վերահսկողությամբ և երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակվելիս նշել էր, որ ցավում է երկրում ստեղծված իրավիճակի համար և շարունակելու է ասել այն, ինչ գիտի։

Մեկ ամիս անց, Դեմիրբաշը կրկին բերման է ենթարկվել՝ այս անգամ տնային կալանքի տակ մնալու որոշմամբ, երբ իր խոսքում կրկին քննադատաբար է արտահայտվել իշխանությունների մասին։ Տնային կալանքն առարկելու մտադրությամբ մեկ օր հետո Դեմիրբաշը գնացել է ոստիկանություն, որտեղ նրան կալանավորելու որոշում է կայացվել։

Իսմայիլ Դեմիրբաշի որդին՝ Մելիհ Դեմիրբաշը, հոր կալանավորման վերաբերյալ այսպես է արտահայտվել․ «Հայրս վատ բան չի արել։ Իր մտքերն արտահայտելու պատճառով շատ բաների միջով անցավ, բայց նա մեղք չի գործել։ Ցավոք, մեր երկրում մարդիկ իրենց մտքերը արտահայտելու համար բանտարկվում են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս