Բաժիններ՝

«Ուրարտու»-ն ընկերական խաղում հաղթել է «Սևան»-ին

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղում հաղթել է «Սևան»-ին:

Ազգային հավաքականների պաշտոնական խաղերով պայմանավորված դադարի պատճառով Հայաստանի առաջնության ակումբներից «Ուրարտու»-ն սեփական մարզաբազայում ստուգողական հանդիպում անցկացրեց «Սևան»-ի հետ: Գրիգորյանի, Դեսիրեի և Միսկիրիջյանի գոլերը հաղթանակ պարգևեցին «Ուրարտուին» ընկերական խաղում (3:1):

Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լոռի»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն: «Ուրարտու»-ն 4-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս