Բաժիններ՝

Գերմանական «Հոֆենհայմ»-ը կարանտին է հայտարարել ամբողջ թիմի համար

Գերմանական «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը, կարանտին է հայտարարել ամբողջ թիմի համար: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գերմանական ակումբի մի քանի ֆուտբոլիստների մոտ օրեր առաջ հաստատվել էր կորոնավիրուս: Սակայն ակումբի հայտարարած կարանտինը չի տարածվում 10 ֆուտբոլիստների վրա, ովքեր միացել են ազգային թիմերին` այդ թվում Սարգիս Ադամյանի:

Ավելի վաղ` Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս