Բաժիններ՝

Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում պատերազմի դադարեցման հայտարարության ընդունման առնչությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ: Ինչպես տեղեկացնում է Իրանի նախագահի լրատվական ծառայությունը, Իրանի նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

«Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական ընդհանրությունները ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ՝ վերջ դնել ռազմական հակամարտությանը և սկսել դիվանագիտական կարգավորման գործընթացը»,- նշել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին հույս ունի, որ երկու երկրները կկարողանան կարգավորել իրենց վեճերը խաղաղ և միջազգային իրավունքի շրջանակներում:

«Այդ նպատակով Իրանը ներկայացնում է հրադադարի հաստատման և խաղաղության հաստատման խաղաղ ծրագիր, ինչպես նաև ինտենսիվ բանակցություններ է վարում հակամարտող կողմերի և այլ շահագրգիռ երկրների հետ, և մենք ոչ մի ջանք չենք խնայի լարվածության և վեճերի ապաԷսկալացման և այդ տարածաշրջանում կայուն ու արդար անվտանգության, կայունության և խաղաղության հաստատման համար»,- եզրափակել է Հասան Ռոհանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս