«Էդ մեղադրողը թող առաջինն իրա էրեխու հետ գնա, Ստեփանակերտում գիշերը գլուխը դնի բարձին՝ իմանալով, որ Կրկժանում ու Մալիբեյլուում ռամիլսաֆարովներ են ապրում»
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ մեկն ապագայում չփորձի մեղադրել ղարաբաղցիներին, թե ինչի հետ չեն գնում իրանց տները, չէ՞ որ ստորագրված բարաթում իբր դրա հնարավորությունն էլ կա։ Էդ մեղադրողը թող առաջինն իրա էրեխու հետ գնա, Ստեփանակերտում գիշերը գլուխը դնի բարձին՝ իմանալով, որ Կրկժանում ու Մալիբեյլուում ռամիլսաֆարովներ են ապրում»։