«Ինձ թվում ա, հիմա պատիվ ու ինքնասիրություն ունեցող յուրաքանչյուր հայ զգում է ամոթ ու մեծ ցավ: Կներեք մեզ տղերք: Կներեք, որ ձեր կյանքի գնով պահածը մենք չկարողացանք պահել»

Ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անհավատալի ա, որ գտնվեց մարդ, ով նվիրեց թշնամուն սուրբ հող: Սուրբ հող, որի վրա թափվել են մեր Հերոս տղերքի արյունը, ավելի լավ էր մեռնել մինչև վերջ, քան այսպիսի խայտառակություն տեսնել ու ապրել: Բա լավ, եթե սենց պետք ա ձևակերպեիք, ձեր աղավաղված քաղաքական ու դիվանագիտական գործերը, ինչի՞ համար զոհվեցին մեր հազարավոր հերոս տղերքը, որ վաղվա Հայաստանի հզոր ապագա կերտողները պետքա դառնային, մեր ամենալավ ու ոսկե երիտասարդները, մեր հզոր տղերքը: Ինձ թվում ա, հիմա պատիվ ու ինքնասիրություն ունեցող յուրաքանչյուր հայ զգում է ամոթ ու մեծ ցավ: Կներեք մեզ տղերք: Կներեք, որ ձեր կյանքի գնով պահածը մենք չկարողացանք պահել»:

Տեսանյութեր

Լրահոս