Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ՌԴ-ում ապրող հայերին չտրվել սադրանքների
Ադրբեջանը փորձում է դիմել սադրիչ գործողությունների երրորդ երկրներում: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ կոչ անելով Ռուսաստանում ապրող հայերին լինել աչալուրջ ու չտրվել սադրանքների:
«Ռուսաստանում բնակվող հարգելի հայրենակիցներ: Ադրբեջանը կրկին փորձում է դիմել սադրիչ գործողությունների երրորդ երկրներում, հրահրել ազգամիջյան բախումներ և անկարգություններ: Այս ընթացքում մենք խնդրում ենք ձեզ լինել աչալուրջ, զգույշ, չտրվել սադրանքների, համագործակցել տեղական իրավապահների հետ: Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղեկցել բացառապես Հայաստանի ու Արցախի ուղղությամբ»,-նշված է հանձնակատարի գրասենյակի հայտարարության մեջ: