Իրաքում 11 մարդ է զոհվելու ԻՊ-ի գրոհի հետևանքով. ԶԼՄ-ներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Բաղդադից դեպի արեւմուտք գտնվող դիտորդական կետի վրա. հարձակման հետեւանքով 11 մարդ է զոհվել:
Այդ մասին հաղորդել են արաբական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ գրոհի հետեւանքով սպանվել են Իրաքի «ալ- Հաշդ աշ-Շաաբի» Շիա ժողովրդական աշխարհազորի հինգ ներկայացուցիչներ եւ տեղի վեց բնակիչներ: Նաեւ հաղորդվում է ութ վիրավորների մասին:
Ինչպես ճշտում է TRT-ն, վկայակոչելով աղբյուրների, անհայտ անձինք չորս ավտոմեքենաներով գրոհել են Ալ-Ռադհավանիա շրջանի պահակետի վրա՝ կիրառելով նռնակ եւ ինքնաձիգներ: Բանակը եւ ոստիկանությունը հարձակվողների որոնման գործողություն են սկսել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: