Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն․ ԱԻՊԾ
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/124094928_3846054945428952_5747360738858317448_o.thumb_.jpg)
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները՝ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:
Պատերազմական գործողություններին զուգահեռ ԱԻ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը: