Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ: «Զրույցի ընթացքում նա ընդգծել է ահաբեկչության ու դրա բոլոր դրսևորումների դեմ պայքարելու վճռականությունը»,- հայտարարել են Կրեմլում: Այս մասին գրում է Tass.ru-ն:

Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն անհանգստություն է հայտնել Ղարաբաղում ռազմական բախումների առիթով և Սիրիայից ու Լիբիայից ծայրահեղականների՝ կոնֆլիկտի գոտի ներգրավմամբ:

Նախագահները հաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու ՌԴ և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը Ղարաբաղում, այդ թվում՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս