Բաժիններ՝

Էրդողանը պաշտոնանկ է արել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մուրաթ Ույսալը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է նախկին ֆինանսների նախարար Նաջի Աղբալը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մուրաթ Ույսալն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ․ հուլիսի 6-ին՝ պաշտոնանկ արված նախկին ԿԲ նախագահ Մուրաթ Չեթինքայայի փոխարեն։

Այսպիսով, Մուրաթ Ույսալը դարձավ Թուրքիայի ԿԲ 2-րդ նախագահը, ով պաշտոնից հեռացվում է նախքան պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Մուրաթ Ույսալի պաշտոնավարման ժամանակահատվածը նշանավորվեց հատկապես այն բանով, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան շարունակաբար և աննախադեպ կերպով արժեզրկվում է՝ հատելով ռեկորդային 8․5 լիրա/1 ԱՄՆ դոլար սահմանագիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30