«Մեկ անգամ ցեղասպանության ենթարկվել ենք ու աշխարհը ոչ միայն դրա հետ հաշտվել է, այլև գլխավոր երկրները դրան մասնակցել են։ Երկրորդ անգամ դա թույլ չենք տա». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն ազգերը, որոնք պատրաստ են մինչեւ վերջ գնալ, աշխարհը հարգում է ու ընդունում է վերջնագիրը։

Իսրայելը դա արել է ու դրա հետ հաշվի են նստել։

Արցախը պետք է հայտարարի, որ գնալու է ամենավերջին քայլերին, եթե այլ ելք չմնա. պայթեցնելու է Սարսանգի ջրամբարը, Ադրբեջան գնացող գետերը թունավորելու է, այրելու է բոլոր անտառներն, իսկ ծայրահեղ դեպքում ատոմակայանի թափոնները տարածելու է Արցախում. եթե այդտեղ հայեր չեն ապրելու, ապա ոչ մեկն էլ չի ապրի։

Հիմնավոումը հստակ է – մեկ անգամ ցեղասպանության ենթարկվել ենք ու աշխարհը ոչ միայն դրա հետ հաշտվել է, այլեւ գլխավոր երկրները դրան մասնակցել են։ Երկրորդ անգամ դա թույլ չենք տա։

Այդ լեզուն իրենց համար հասկանալի է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30