«Ֆարմասինթեզ»-ը կսկսի թողարկել «Սպուտնիկ V» պատվաստանյութը
«Ֆարմասինթեզ» ընկերությունը պլանավորում է 2021 թվականի առաջին եռամսյակում մեկնարկել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը: Այդ մասին հայտարարել է «Ֆարմասինթեզ-Նորդ» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կվասնիկովը:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը:
«Ֆարմասինթեզ»-ը նոյեմբերի 6-ին հաղորդել է, որ նոյեմբերի 3-ին Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել պատվաստանյութի տեխնոլոգիական դոկումենտացիայի փոխանցման շուրջ: «Մենք վստահ ենք եւ անհրաժեշտ ամեն բան կանենք, որպեսզի արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում պատվաստանյութի արտադրությունն սկսվի արդյունաբերական մասշտաբով»,-ասել է Կվասնիկովը, որի խոսքը մեջբերվում է «Ֆարմասինթեզ»-ի հաղորդագրության մեջ: Տեխնոլոգիաների տրանսֆերի աշխատանքները պլանավորվում է ավարտել մինչեւ տարեվերջ:
«Ֆարմասինթեզ» ընկերությունը հիմնվել է 1997 թվականին: Այն զբաղվում է այնպիսի բնագավառներում պատրաստուկների մշակմամբ եւ արտադրությամբ, ինչպիսիք են տուբերկուլյոզը, ՄԻԱՎ-ը, ուռուցքաբանությունը, շաքարախտը եւ գեպատիտը: Պորտֆելը հաշվում է ավելի քան 170 անուն պատրաստուկ: «Ֆարմասինթեզ»-ը հինգ արտադրական հարթակներ ունի Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Ուսսուրիյսկում, Տյումենում եւ Բրատսկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: