Առաջնագծում վիրավորված Դավիթը քայլում է, վերականգնողական բուժում է ստանում
Հոկտեմբերի 5-ին առաջնագծում վիրավորված Դավիթի քայլքը բարելավվել է, ցավը նվազել է, հոդերի շարժումները մոտեցել են նորմային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ տեղադրելով նաեւ վիդեոհոլովակ:
«Մեր հերոս տղերքը ուժեղ են, ամուր ու պինդ՝ արագ ոտքի են կանգնում, տրամադրությունները՝ մարտական են ու հաղթական․
Դավիթը հոկտեմբերի 5-ին առաջնագծում է վիրավորվել՝ ականապայթյունից:
Ստացված բեկորային վիրավորման պատճառով Դավիթի ձախ ոտնաթաթն ուներ շարժման սահմանափակում, կար մկանային գերլարում։
7 օրվա ընթացքում, ճիշտ վերականգնողական բուժման արդյունքում Դավիթի քայլքը բարելավվել է, ցավը նվազել է, հոդերիշարժումներըմոտեցելեննորմային։
Բոլոր մեր Տղերքին ոտքի ենք կանգնեցնելու և հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ․․․» – գրել է Մուրադյանը: