Կրեմլը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին

Կրեմլն առայժմ չի կարող մեկնաբանել ԱՄՆ նախագահի ընտրությունները, քանի որ անհրաժեշտ է սպասել իրավիճակի պարզությանը: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, այժմ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների ամփոփումը և ստեղծված իրավիճակը հնարավորություն չեն տալիս ինչ-որ կերպ մեկնաբանել դրանք: Սպասեք կատարվածի որոշակի հստակության»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

Նա հրաժարվել է քննարկել այն հարցը, որ մինչ այժմ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեմ մեղադրանքներ չեն հնչել ընթացիկ նախագահական ընտրություններին միջամտելու համար:

«Այն ամենը, ինչը վերաբերում է մեր երկրին, ցավոք, ԱՄՆ-ում ընդունվում է որպես կարմիր լաթ ցուլի համար, ուստի եկեք հիմա ոչինչ չմեկնաբանենք: Երևի ամերիկացիներն իրենք պետք է գլուխ հանեն իրենց գործերից», – ասել է ՌԴ առաջնորդի խոսնակը:

Պեսկովի կարծիքով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի հետ կապված անորոշությունը կարող է բացասաբար ազդել համաշխարհային գործերի` առաջին հերթին տնտեսության վրա:

«Բնականաբար, աշխարհի ամենամեծ երկրներից մեկում, աշխարհի ամենահզոր տնտեսության մեջ ցանկացած անորոշություն կարող է բացասական հետևանքներ ունենալ համաշխարհային գործերի, առաջին հերթին ՝ համաշխարհային տնտեսության համար: Միևնույն ժամանակ մենք կտեսնենք, թե որքան կտևի անորոշության այս ժամանակահատվածը և որքան ուժեղ կլինի այդ ազդեցությունը», – նշել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս