Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չունի և չի ունեցել․ նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, իսկ դա չի լինելու․ Զոհրաբ Մնացականյան

Արցախի Հանրապետության սուբյեկտայնության հարցը մեզ համար նորություն չէ, սակայն այսօրվա իրողություններն ավելի են ընդգծում մեկ պարզ գերակայություն, որը գերակայություն է եղել մշտապես․ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, որևէ ապագա Ադրբեջանի կազմում չունի, չի ունեցել և չունի․ նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, իսկ դա չի լինելու։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Արտաքին գործերի նախարար  Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հենց այս գեակայությունն է, որը հայկական կողմի համար համազգային նպատակն է։

Նախարար Մնացականյանը նշեց, որ չի կարծում, որ աշխարհի ցանկացած կետում ապրող որևէ հայ կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակից, որոնք այսօր մեր ինքնության պահապանն են, կարող են ենթարկվել վտանգի։

«Ես չեմ խոսում սուբյեկտայնության մասին, խոսում եմ այս պարզ իրողության մասին, որն այսօր առավել ընդգծված նպատակ է։ Մեր համազգային ռեսուրսը բոլոր առումներով ուղղված է այս նպատակին»,- ասաց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս