Բաժիններ՝

Մարզանքից հետո մկանային ցավը թուլացնելու համար սոդայով լոգանք ընդունեք

Հիշարժան փաստեր

– Մարզանքից հետո մկանային ցավը թուլացնելու համար սոդայով լոգանք ընդունեք: Սոդայով լոգանքներն օգնում են վերացնելու եղունգների կեղտն ու սնկերը:

– Շնչառությունը թարմացնելու համար սոդայով եւ ջրով ողողումներ արեք:

– Սոդայի օգնությամբ կազատվեք մեղվի եւ այլ միջատների խայթոցներից առաջացած հետքերից: Այն կօգնի թեթեւացնելու ցավն ու քորը:

– Արծաթե զարդերը կամ սպասքը կարելի է սպիտակեցնել սոդայի միջոցով: Տաք ջրի մեջ 1 թեյի գդալ սոդա լցրեք, ջրի մեջ թողեք արծաթե իրերը 10-15 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով:

– Լոբին կամ այլ լոբազգիներ եփելու համար թավայի մեջ լցրեք 1 թեյի գդալ սոդա եւ 1 լիտր ջուր:

– Ոտքերի եւ ձեռքերի վրա կոշտուկների վերացման համար կօգնեն 1 ճաշի գդալ սոդայով եւ 1 լիտր ջրով լոգանքները: Դրանք կարելի է կրկնել շաբաթական 2-3 անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս