Պուերտո Ռիկոյի բնակիչները քվեարկել են կղզին ԱՄՆ-ի նահանգ դառնալու օգտին

Պուերտո Ռիկո կղզու բնակիչների կեսից ավելին հերթական անգամ քվեարկել է այն բանի օգտին, որպեսզի այն ստանա ԱՄՆ-ի 51-րդ նահանգի կարգավիճակ: Այդ մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը:

Ամփոփելով ձայների 95 տոկոսի հաշվման արդյունքները՝ դրա օգտին քվեարկել է ընտրողների 52 տոկոսը: Սակայն այդ կամաարտահայտումը իրավական ուժի չունի, որովհետեւ վերջնական որոշումը պետք է ընդունի Միացյալ Նահանգների Կոնգրեսը:

Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ի տարածք է ճանաչվել 1898 թվականից: Երկրի բնակիչներն ԱՄՆ-ի քաղաքացիներ են, սակայն նրանք չեն կարող քվեարկել նախագահի ընտրություններում եւ ձայնի իրավունքի սահմանափակմամբ միայն մեկ ներկայացուցիչ ունեն ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Պուերտո Ռիկոյի բնակիչներն արդեն առաջին անգամը չԷ, որ հանրաքվեով որոշում են կղզու քաղաքական կարգավիճակը: Վերջին անգամ նրանք որպես 51-րդ նահանգ ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու օգտին քվեարկել էին 2017 թվականին: Սակայն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը չի պաշտպանել Կոնգրեսում քվեարկության անցկացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30