Ադրբեջանն ունի անձնակազմի 7155 կորուստ
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/1033873.jpg)
Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 4-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7155 կորուստ:
Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 252 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ: