«Ասի՝ չեթամ Ազգային ժողով, «կողմ» քվեարկեմ, խայտառակ լինեմ, բայց էսօր իմ կարծիքն էլ ա փոխվել»․ Սասուն Միքայելյան

«Մեր երկրում մի համաճարակ է, որ ոչ մի խոշոր պետություն էլ չեն կարողացել դրա բուժման ձևը գտնել, ընդամենը պետք է հետևողական քայլեր արվեն, որ կարողանանք խուսափել դրանից։ Էնքան էլ ուշքս չի գնում մեր առողջապահության նախարարի համար, բայց ԱՆ աշխատակիցները անում են ամեն ինչ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած օրինագծին, նա ասաց, որ իշխանությունը գաղտնալսելու խնդիր չունի․ «Տարրական բաները պետք չէ ուռճացնել։ Այստեղ յուրաքանչյուրիս էլ կարող են գաղտնալսել, բայց այսպես հրապարակային մենք եկել ենք, անում ենք մի հատ քայլ․ ինչքանով օգուտ կտա, թե ոչ, բայց քայլ է արվում։

Իսկ գաղտնալսման հետ կապված պրոբլեմ չկա, յուրաքանչյուրիս կարող են գաղտնալսել, ինչ եք տրագեդիա սարքում, որ աշխարհի վերջն է, էս ո՞նց կլինի, իշխանությունն էս ի՞նչ է անում։ Երեկ սոցցանցերում նայեցի, տեսա՝ ինչ է կատարվում, ինչ քննադատություն է գնում իշխանության հանդեպ, ես վախենում էի, որ ոչ մի բանից սաղ կյանքս չէի վախեցել։ Ասի՝ չեթամ Ազգային ժողով, «կողմ» քվեարկեմ, խայտառակ լինեմ, բայց էսօր իմ կարծիքն էլ ա փոխվել, որովհետև հասկացել եմ, որ աշխարհն է անզոր այսօր այս համաճարակի դեմ պայքարելու համար, բայց նման քայլերով պետք է դեմն առնենք»։

Տեսանյութեր

Լրահոս