Բաժիններ՝

«Ես էլ եմ համաձայն՝ այս ֆիլտրով անցած մարդկանց տոկոսը փոքր է լինելու, բայց դա մարդկանց կյանք է»․ Արարատ Միրզոյան

«Որևէ պայմաններում հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու։ Արտակարգ դրության պայմաններում հեռախոսային կապի հաստատման փաստը չի արձանագրվելու։ Արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի արձանագրվելու։ Արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ ընտրողների ցուցակների հրապարակման համար էին ժամանակին պայքարում․

«Ամեն ինչ հարաբերական է։ Մենք հիմա պայքարում ենք մարդկանց կյանքերի համար։ Դուք հիմա մեծամասնությանն ամոթանք եք տալիս, ասում եք՝ նա այս ասաց, նա այն ասաց։ Ասում եք, թե առողջապահության հանձնաժողովի նախագահն ասում է, թե էֆեկտիվությունը զրո է, նախ՝ չի ասել՝ զրո է, ասել է՝ ձգտում է զրոյի։ Դեռ մի կողմ, որ մեծամասնության ներսում կա հրապարակային քննարկում, բայց ես էլ եմ համաձայն՝ այս ֆիլտրով անցած մարդկանց տոկոսը փոքր է լինելու, որովհետև լինելու է WhatsApp, Signal, մարդիկ կարող է չզանգեն էլ իրար, բայց հայտնվեն նույն տեղում, շփվեն իրար հետ, բայց ինչ-որ փոքր տոկոս էլ անցնելու է այդ ֆիլտրով։ Դա տասնյակ հարյուրավոր, հազարավոր մարդկանց կյանք է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս