«Այդ ինչ-որ պատմում եք կարո՞ղ ենք ուտել». Աննա Հակոբյանի հարցը Կալավանի բնակչին
Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կալավան գյուղ:
Կալավանի բնակիչները արդեն 5 տարի իրենց տները հյուրատների են վերածում ու զբոսաշրջիկներ ընդունում: Ասում են՝ այդ նպատակով վերցված վարկերը մի քանի ամսում մարում են: Ռոբերտ Ղուկասյանը, ով կազմել է գյուղի զարգացման 10-ամյա ծրագիր և արդեն 5 տարի է այն իրագործում է, ծրագիրը սկսել է սեփական օրինակով.
«Հյուրատնային բիզնես ու օրգանական գյուղատնտեսություն: Մեր գյուղն այս ճանապարհով է զարգանում: Առաջին հյուրատունը եղել է իմ տան երկրորդ հարկը: 1.200.000 դրամ գումար եմ ծախսել: Բարեկարգել ենք տունը, սանհանգույցը ու արևային էներգիա ենք տեղադրել: Գյուղի 70 տոկոսը արևային էներգիայով է ջեռուցվում: Մի քանի ամսում վարկս փակել եմ»:
Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե ինչո՞վ են սնվում եկող զբոսաշրջիկները, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանել է, որ հյուրասիրում են այն, ինչ տվյալ պահին ունեն իրենց անտառները.
«Այս պահին, օրինակ` ունենք լոլիկ, վարունգ, լոբի, սոխ, կարտոֆիլ, կանաչիներ և այլ բաներ: Գյուղը մի օրգանիզմի նման է աշխատում. օրինակ՝ այն ընտանիքը, որը լավ պանիր է արտադրում մատակարարում է բոլոր հյուրատներին»:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պարզվեց սոված էր, հարցրեց՝ «ինչ-որ հիմա պատմում եք, կարո՞ղ ենք ուտել»:
Մանրամասները՝ տեսանյութում