ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառել

Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Դավիթ Գրիգորյանին: Քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին:

 

Տեսանյութեր

Լրահոս