«Պատասխան եք տալու». արցախյան ազատամարտի հերոս հրամանատար Սամվել Գևորգյանի այրին աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի 25-ին Երևանի լավագույն մանկապարտեզներից մեկի տնօրենը՝ տիկին Ռայա Գևորգյանը, աշխատանքից ազատվելու դիմում է գրեց։
«Տիկին Գևորգյանը արցախյան հերոս-հրամանատար Սամվել Գևորգյանի այրին է։ Նա այդ մանկապարտեզն ընդունել էր գրեթե 25 տարի առաջ՝ մոտ 50 երեխայով և երեխաների թիվը հասցրել էր 430-ի։ 25 տարի աշխատելուց հետո, երբ իրեն մնացել էր ընդամենը մեկ տարի ՝ թոշակի անցնելու, սրանց ստեղծած մթնոլորտի պատճառով դիմում գրեց դուրս եկավ։ Խոսքս ուղղում եմ այդ մթնոլորտի հեղինակներին՝ պատասխան ե՛ք տալու»։
Հուլիսի 25-ին Երևանի լավագույն մանկապարտեզներից մեկի տնօրենը՝ տիկին Ռայա Գևորգյանը , աշխատանքից ազատվելու դիմում գրեց…
Gepostet von Ռուսլան Բաղդասարյան am Dienstag, 30. Juli 2019