Բաժիններ՝

Լուրը, թե «պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել», իրականությանը չի համապատասխանում. կառավարություն

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Իրատես» թերթում 2019 թվականի հուլիսի 23-ին տեղ գտած «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել» վերտառությամբ հրապարակման մեջ առկա լուրը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով է մեկնել Իջևան, իրականությանը չի համապատասխանում։

ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ տեղեկատվությունը ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «Իրատես» թերթում և Irates.am կայքում հրապարակել դրա հերքումը:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս