Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը դեռևս 4 մասնակից ունի
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը դեռևս ունի 4 մասնակից, առաջիկայում կարող են ավելանալ նորերը:
Ռուսաստանյան Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը:
Մրցաշարի մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշն ունի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար, որից հաղթողը կստանա 110 հազար ԱՄՆ դոլար: