Իրանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար
Իրանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ Հոնկոնգի եւ Մակաոյի բնակիչների համար: Այդ մասին ասված է Իրանում ՉԺՀ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ:
«Իրանական կողմից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 16-ից ՉԺՀ-ի, Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի եւ Մակաո հատուկ վարչական շրջանի սովորական անձնագրերի տերերը Իրան տուրիստական եւ բիզնես-ուղեւորություններ կատարելիս կարող են երկրի տարածք մտնել առանց այցագրի, յուրաքանչյուր մուտքից հետո Իրանի տարծքում կարելի է գտնվել 21 օրից ոչ ավելի»,- նշվում է չինական դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: