ՌԴ «շահագրգիռ» շրջանակներում Սամվել Բաբայանի միջնորդը ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, բայց…«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացրած Սամվել Բաբայանի ակտիվությունն Արցախում հակասական արձագանքներ է առաջացրել: Մամուլում գրվել է, որ նա աջակցություն ունի նաեւ ռուսական որոշ շահագրգիռ խմբերից, որոնց նպատակն Արցախում ցնցումների իրականացումն է ու, ըստ այդմ, ՀՀ իշխանություններին հարված հասցնելը:
«Փաստ» թերթի ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, ում միջոցով էլ անհրաժեշտ աջակցություն է ստացվում:
Սակայն խնդիրն այն է, որ Պետրոսյանը որեւէ «դոստուպ» չունի Կրեմլ: Ավելին, նա ջանքեր է գործադրել Կրեմլի որոշ շրջանակների բարեհաճությունը ստանալու համար, սակայն չի ստացվել:
Կարլոս Պետրոսյանը ներկայումս ռուսական մեծ ընկերություններից մեկի անվտանգության պետն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: