Բաժիններ՝

Միջադեպ «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 30-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում երկու տղամարդ, որոնք տաքսի են վարում, վիճել են իրար հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ անհանգստություն պատճառելով տարածքում գտնվող անձանց։ Նախնական տվյալներով՝ վեճի պատճառը ուղևոր փոխադրելու հարցն է եղել։

Միջադեպի ընթացքում նրանցից մեկը բռնունցքով հարվածել է մյուսի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և մարմնական վնասվածք հասցնողին հայտնաբերել ու բերման ենթարկել բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս