Բաժիններ՝

Թրամփը պատմել է «վերընտրվելուց» հետո Չինաստանի հետ առևտրական գործարքի ապագայի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ին սպառնացել է, որ եթե մինչեւ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հնարավոր վերընտրվելը Պեկինի հետ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը չկնքվի, ապա գործարքի պայմաններն ավելի կոշտ կլինեն։ Իր Twitter-ում Թրամփը գանգատվել է այն բանից, որ բանակցությունների ավարտին չինական կողմը «միշտ համաձայնագիրը փոխում է իր օգտին»:

Նախագահը ենթադրել է, թե, հնարավոր է, որ «նրանք սպասում են ընտրություններին», որպեսզի տեսնեն՝ արդյոք նախագահ կդառնա Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, օրինակ՝ Ջո Բայդենը:

«Սակայն, նրանց սպասումների հետ կապված խնդիրն այն է, որ եթե ու երբ ես շահեմ ընտրությունները, համաձայնագիրը կլինի ավելի կոշտ, քան այն, որի շուրջն այսօր մենք բանակցություններ ենք վարում… կամ այն չի լինի ընդհանրապես»,-գրել է Թրամփը:

Հուլիսի 30-ին Չինաստանում մեկնարկում է Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առեւտրական բանակցությունների հերթական փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031