««Բարսելոնան» պարտավոր է աշխատել այն ժամանակաշրջանի համար, որը կլինի Մեսսիից հետո». Բարտոմեու
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտնել է իր կարծիքը առաջատար Լիոնել Մեսսիի մասին:
«Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք աշխատել այն ժամանակաշրջանի համար, որը կլինի Մեսսիից հետո: Ակումբն արդեն մտածում է այդ մասին՝ նոր խաղացողներ ներգրավելով:
Որպես նախագահ՝ ես հուսով եմ, որ Լեոն երկար տարիներ կլինի թիմում, բայց պետք է մտածել այն մասին, որ նա մի օր կդադարի խաղալ:
Ես հասկանում եմ, որ նա մի օր կգա ու կասի, որ ամեն ինչ ավարտվում է: Մեսսին մի օր կավարտի կարիերան: Մենք պետք է «Բարսելոնային» պատրաստենք դրան:
Մենք հրավիրում ենք երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների, քանի որ պետք է շարունակենք այս դարաշրջանը: Դա մեր պարտականությունն է:
Իմ նախագահության ժամկետը լրանում է 2 տարուց: Ես պետք է պահեմ թիմը շատ լավ կետում և ասեմ հաջորդ նախագահին, որ դա մեր ժառանգությունն է»,- ասել է Բարտոմեուն:
Սիրարփի Աղաբաբյան